Ո՞ւմ է խանգարում Ա1+ը. 20 տարի առաջ եթերազրկվեց «Ա1+»-ը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին20 տարի առաջ այս օրը՝ 2002թ ապրիլի 2-ին, եթերազրկվեց այդ պահին ամենաբարձր վարկանիշ ունեցող անկախ հեռուստաընկերությունը։ ժամեր անց՝ ուղիղ կեսգիշերին, «Ա1+»-ին եթերում փոխարինեց սեւ խշշոցը։
Հեռուստեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նիստից ժամեր առաջ՝ օդանավակայանում, գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն անցյալով էր խոսում «Ա1+»-ի մասին։ Նա առաջարկում էր այդ գործընթացը չկապել մեկ տարի հետո՝ 2003թ-ին կայանալիք ընտրությունների հետ։
«Ա1+»-ը փորձեց դատական կարգով վերականգնել իր խախտված իրավունքները՝ հասնելով մինչեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ 2008թ-ին Եվրադատարանը արձանագրեց՝ խախտվել է խոսքի ազատության իրավունքը։
Նախկին իշխանությունների օրոք «Ա1+»-ը մասնակցել է 13 մրցույթի, բայց անարդյունք։ Եթերում լինելու հնարավորություն չստացավ նաեւ 2018թ-ին՝ հեղափոխությունից հետո։
2020թ մրցույթները կազմակերպվեցին «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքով։ Բայց ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մասնակիցներին չտրամադրեց հիմնավորված և պատճառաբանված որոշում։ Ու այդպես էլ պարզ չդարձավ՝ ինչու
«Ա1+»-ը չի կարող վերադառնալ եթեր։
«Ա1+»-ը եթերազրկվել է, բայց գեթ մեկ օր չի փակվել։ «Ա1+»-ն իր 31-ամյա պատմության ընթացքում եղել է հայաստանյան լրատվական դաշտում առաջամարտիկ՝ չվախենալով իրականացնել տարբեր նորարարական ծրագրեր եւ խթանել այս ոլորտի զարգացմանը։
Կից՝ արխիվային ռեպորտաժներ, որ պատրաստել են մեր լրագրողները այս օրվա առիթով․․