A
A
Ապրիլյան պատերազմը հաղթական էր մեր ժողովրդի և պետության համար․ Դավիթ Բաբայան
Աջակցիր «Ա1+»-ինԹանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
Այսօր լրանում է 2016 թվականի ապրիլի 2-ին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սկիզբ առած արցախյան երկրորդ պատերազմի՝ ապրիլյան հերոսամարտի 6-րդ տարին։ Այս մաիսն գրառում է կատարել ԱՀ ԱԳ նախարար, Պահպանողական կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանը։
«Արցախի պահպանողական կուսակցության անդամներն այսօր հիշում են մեր նահատակներին, հպարտանում մեր հերոսների սխրագործությամբ։
Ապրիլյան պատերազմը հաղթական էր մեր ժողովրդի և պետության համար․ մենք կասեցրինք թշնամու սրընթաց պատերազմի՝ բլից կրիգի փորձը, որի նպատակն էր հնարավորինս կարճ ժամանակահատվածում ոչնչացնել Արցախը։
Հիշե՛նք մեր բոլոր հերոսներին,
Հիշե՛նք և արժևորե՛նք մեր հաղթանակները։
Հենց դա է ժողովրդի հարատևության հիմքերից մեկը»,-գրել է նա։