Բացել լրահոսը Փակել լրահոսը
277813643_449004293686383_1654803632663168090_n
A A
Քաղաքականություն

Ադրբեջանը շարունակում է իր հանցավոր եւ հայատյաց քաղաքականությունը՝ պարբերաբար կրակի տակ պահելով սահմանային բնակավայրերը. Թագուհի Թովմասյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Մեր հերթական հանդիպումը Կոնգրեսի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի համանախագահ Դեյվիդ Փրեյսի հետ էր:

Բարձրաձայնել եմ, որ Ադրբեջանը շարունակում է իր հանցավոր եւ հայատյաց քաղաքականությունը՝ պարբերաբար կրակի տակ պահելով սահմանային բնակավայրերը եւ այսօր էլ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի սահմանին ռազմական տեխնիկա եւ զորք է կուտակել՝ պատրաստվելով հերթական ռազմական ագրեսիային։

Կոնգրեսականին խնդրել ենք միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի հանցագործ գործողությունների վրա, հետեւողական լինել իրավիճակի հետագա զարգացումներին եւ թույլ չտալ նոր ցեղասպանություն»: