Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան_Ղազախստան-Տրանսկապ-Transkap-Vrastan-turqia-Azerbaijankazakstann
A A
Քաղաքականություն

Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը Տրանսկասպյան միջանցքի մասին հռչակագիր են ստորագրել

Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը ստորագրել են «Տրանսկասպյան Արևելք-Արևմուտք միջանցքի մասին» քառակողմ հռչակագիր, որն ընդգծում է Անդրկասպյան Արևելք-Արևմուտք միջանցքի կարևորությունը և հռչակագրի մասնակից պետությունների տարանցիկ ներուժի ամրապնդմանն ուղղված քայլերը։

Այս մասին հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։

Նախարարության փոխանցմամբ՝ հռչակագրում ընդգծվում է տրանսպորտային միջանցքների զարգացման, Արևելք-Արևմուտք տրանսկասպյան միջանցքի միջազգային տրանսպորտային համակարգում ինտեգրման և կողմերի միջև համագործակցության ամրապնդման դերը։

«Փաստաթղթում նշվում է նաև Բաքու-Թբիլիսի-Կարս (BTK) երկաթգծի կարևոր դերը Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտային կապի զարգացման գործում։

Հռչակագիրը նաև նշված է, ենթակառուցվածքային ներդրումների անհրաժեշտությունը՝ այս ճանապարհով տրանսպորտային կապերի որակը բարելավելու համար», — ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Հատկանշական է, որ ռուսական լրատվամիջոցների համաձայն՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին Ղազախստանի իշխանությունները մշակել են արտահանման և տարանցիկ բեռների փոխադրման այլընտրանքային ուղիներ։

Աղբյուր՝ Aliq.ge