Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba hunakan
A A
Սպորտ

Հայաստանի դասական ըմբիշները իմացան մրցակիցներին. ԵԱ

Բուդապեշտում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հայաստանն այդ մրցումներում հայտավորել է 7 մարզիկ` Ռուդիկ Մկրտչյան (55 կգ քաշային կարգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Կարապետ Չալյան (82 կգ), Դավիթ Օվասափյան (130 կգ):

Մերոնցից այսօր մրցագորգ դուրս կգան չորսը: Ռուդիկ Մկրտչյանը քառորդ եզրափակիչում կհանդիպի Ուկրաինան ներկայացնող հայ ըմբիշ Կորյուն Սողոմոնյանի հետ: Հրաչյա Պողոսյանի առաջին մրցակիցը կորոշվի Մաթեուս Շևչուկ – Ալեքսանդրս Յուրկիանս որակավորման մարտում:

Աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը պայքարը կսկսի լիտվացի Մանտաս Սինկևիչիուսի հետ հանդիպումով: Դավիթ Օվասափյանը որակավորման փուլում ուժերը կչափի լեհ Ռաֆալ Կրայևսկու հետ:

Գևորգ Ղարիբյանին վիճակահանությամբ մրցակից է բաժին ընկել գերմանացի Աբդուլմոհամեդ Պապին, Սլավիկ Գալստյանին` ֆրանսիացի Ստեֆան Կլեմանը, Կարապետ Չալյանին` մոլդովացի Միխայիլ Բրադուն: Նրանք հանդես կգան վաղը` ապրիլի 2-ին: