Միշել Պլատինին քննադատում է
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ պետք է ցմահ որակազրկել Ֆրանսիայի հավաքականի այն խաղացողներին, ովքեր աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում սկանդալ էին հրահրել եւ բոյկոտել թիմի մարզումը:
«Չի կարելի վարկաբեկել ազգային թիմի իմիջը: Ես ավելի խիստ պատիժ կսահմանեի նման ֆուտբոլիստների համար` ընդհուպ ցմահ որակազրկում: Ինչ վերաբերում է գլխավոր մարզչին, ապա նա ոչնչով մեղավոր չէ: Պարզապես մենք այսօր չունենք ուժեղ անհատներ եւ հավաքական»,-ասաց նա
Ի դեպ, վերը նշված սկանդալի գլխավոր «հերոսներից» մեկը` Նիկոլյա Անելկան, որը Ֆրանսիա - Ուրուգվայ խաղի ընդմիջմանը հայհոյել էր հավաքականի գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկին, հայտարարել է, որ ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնությունում լավ երեւաց Ֆրանսիայի իսկական դեմքը:
«Հենց դժվար պահերին ենք հասկանում, թե ինչպես է մտածում Ֆրանսիայի ժողովուրդը եր մասին: Քննադատում են Ռիբերիին, որ իբր հարվածել է ազգությամբ Գուրկուֆին, քանի որ նա մահմեդական է: Երբ Ֆրանսիան չի հաղթում, բոլորը սկսում են խոսել խաղացողների ազգության եւ կրոնական պատկանելիության մասին»,-ավելացրել է նա:
Նիկոլյա Անելկան վերջում խոստովանել է, որ հավաքականի խաղերի ժամանակ երբեք չի երգել Ֆրանսիայի օրհներգը` «Մարսելյեզը»: «Ֆրանսիայում ինձ ավելի վատ եմ վերաբերվում, քան այլ երկրներում: Ես հաջողության հասել եմ միայն արտասահմանում, ուստի ինձ չեմ համարում Ֆրանսիայի լիարժեք քաղաքացի» - եզրակացրել է 1998 թ աշխարհի եւ 2000 թ Եվրոպայի չեմպիոնը: