A
A
Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Աջակցիր «Ա1+»-ինՎերջին մեկ օրում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա դիտարկում են անցկացնում 27 դիտակետում և վերահսկում իրավիճակը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել», - ասված է հաղորդագրության մեջ: