Փառուխի դեպքերը կապ ունեն Ուկրաինայի գործողությունների հետ․ Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեզ երբեք ուղիղ չի ասվելու՝ դարձեք Ռուսաստանի կազմ։ Այսօր՝ «Հայաստանը ճամփաբաժանին. ինքնիշխանության և ինքնիշխանության մարտահրավերները», փորձագիտական քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, նշելով, որ այդ հարցը ուղիղ չի դրվելու ոչ իշխանության առջև, ոչ էլ ՌԴ-ն է իր վրա պատասխանատվություն վերցնելու պետականությունը ոչնչացնելու խնդիրը։
Սաֆարյանն այդ օրինակը նաև Ուկրաինայում է տեսնում․ «Վախենամ այս բեմականացումը՝ Փառուխ գյուղի, Քարագլխի հետ կատարվածը, միանշանակ կապ ունի ուկրաինական իրադարձությունների հետ, բայց վտանգը գալու է այնտեղից»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը, նկատի ունենալով Ռուսաստանի կազմի մեջ մտնելը։
«Ես չեմ ուզում անենք այնպիսի գործուղություն, որը ոչ միայն ոգի տվող տեքստ պիտի լինի, այլ ցանկացած գործողություն, որն ակնարկվում է», - հավելեց Սաֆարյանը նշելով, որ գուցե գործարք տեղի է ունեցել և ռուսները հեռանում են և ցանկանում են, որ մենք ազգովի դիմենք ՄԱԿ-ին և ասենք՝ փոխարինեք նրանց։
Քաղաքագետի կարծիքով մեր՝ Հայաստանի գործողությունները պետք է փակեն վտանգի պատուհանները, որը Արցախյան խնդիրն է։
Մանրամասները տեսանյութում