A
A
Նատալյա Ռոտենբերգին հեռացրին մարմնամարզության ֆեդերացիայից
Աջակցիր «Ա1+»-ինՆատալյա Ռոտենբերգն այլևս չի հանդիսանում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ: Այդ մասին տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: ՀՄՖ-ն դադարեցրել է նրա հետ համագործակցությունը:
Նշենք, որ այս տարվա հունվարի վերջին Երևանում անցկացվեց գեղարվեստական մարմնամազրության Նատալյա Ռոտենբերգի անվան գավաթի առաջին խաղարկությունը: Դրանից հետո, փետրվարի 4-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել միջոցառում, որի ժամանակ Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի՝ գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահ:
Հիշեցնենք, որ Նատալյա Ռոտենբերգի ամուսինը հայ քաղաքական գործիչ և գործարար Տիգրան Արզաքանցյանն է: