Բացել լրահոսը Փակել լրահոսը
277177413_344023277763613_857104950365960722_n
A A
Պաշտոնական Հասարակություն

Մոսկվայից ժամանած բժիշկն Արցախում իրականացրել է վիրահատական միջամտություններ

ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում մարտի 7-25-ը Ռուսաստանի Դաշնության  պաշտպանության նախարարության Ա.Ա. Վիշնևսկու անվան Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի նյարդավիրաբույժ Արսեն Մովսիսյանի կողմից իրականացվել  են խորհրդատվություններ և նեյրովիրաբուժական միջամտություններ:

Մասնագետի կողմից կատարվել է  20 վիրահատություն, կապված ողնաշարի խնդիրների հետ՝ ճողվածք, ստենոզ, տրավմա: 

Այցի շրջանակում իրականացվել է նաև փորձի փոխանակում:

Հարկ է նաև նշել,  որ  Արսեն Մովսիսյանը  տարին 2 անգամ այցելում է Արցախ և ցուցաբերում մասնագիտական աջակցություն: Նմանատիպ այցերը կրելու են շարունակական բնույթ:

Արցախի առողջապահության նախարարություն