A
A
Ադրբեջանական կողմն իր ստորաբաժանումները դուրս է բերե՞լ Փառուխից
Աջակցիր «Ա1+»-ինԲանակցություններից հետո ադրբեջանական կողմն իր ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրից։
Այս մասին ասվում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ամփոփագրերում։
Նաեւ նշվում է Ասկերանի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել: Փոխհրաձգության արդյունքում յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու հոգի։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը։
Պաշտոնական Ստեփանակերտը չի հաստատել:
Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունը՝ պնդելով, թե Փարուխ գյուղում և կից լեռնային շրջաններում ադրբեջանական բանակի դիրքերը «փոփոխություն չեն կրել»: