Բացել լրահոսը Փակել լրահոսը
274749392_461599965622481_8577347207647145437_n
A A
Քաղաքականություն

Գ․ Պապոյանը նամակ է հղել Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամին

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը ֆբ-ի իր էջում գրել է․

Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահ նամակ եմ հղել Իրանի խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Սեյեդ Մեհդի Ֆարշադանին և բարեկամական խմբի անդամ, Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բաղիշին, որտեղ ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից Արցախում վերջին ռազմական ներխուժումը և ադրբեջանական այն գործողությունները, որոնք նպատակ ունեն Արցախում հումանիտար աղետ և էթնիկ զտում առաջացնել։
 
Նշել եմ նաև, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իր օրակարգին։