Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր նշանակում

Սպորտ
503be0f8e5c3fa5b3bdb58f60e7aeac3

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների գլխավոր մարզիչ է նշանակվել Վարազդատ Ավետիսյանը: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը: Նա այդ պաշտոնում կփոխարինի Սեւադա Արզումանյանին:

Իսկ ահա 17 տարեկանների հավաքականը կշարունակի գլխավորել Սուրեն Չախալյանը: Նշենք, որ երկու մարզիչներն էլ ներկայացնում են «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը: