Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՄԻՊ-ը՝ Նոր Հանդի շուրջ ստեղծված իրավիճակի՝ իրենց արձանագրածի, և ՊՆ-ի հայտարարության մասին (տեսանյութ)

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Սյունիքի Նոր Հանդի շուրջ ստեղծված իրավիճակին նշեց, որ իրենց արձանագրածի և ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունների միջև հակասություններ չկան։

Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ այս արհեստական ստեղծված հակասությունների փոթորիկը շարունակում է պտտվել։

ՀՀ ՄԻ պաշտպանն ասաց, որ Նոր Հանդի բնակիչները իրենց արագ արձագանքման փորձագիտական խմբին հայտնել են, որ նոր են նկատել այդ հատվածներում ադրբեջանական վրաններ, ակտիվացում, իսկ ՀՀ ՊՆ իր հատկապես երկրորդ հայտարարության մեջ ասում է, որ ադրբեջանական կողմը նոր է ակտիվորեն կահավորվել։

Ըստ Քրիստիննե Գրիգորյանի բնակիչների՝ «նոր են տեսելը» և ՊՆ-ի՝ «ակտիվորեն կահավորումը» չեն հակաում իրար,այլ հակառակը՝ միմյանց ամրապնդող հայտարարություններ են։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը և որոշ քաղաքագետներ քարտեզներ ներկայացրեցին,որ ադրբեջանական կողմը Սյունիքի Նորքին Հանդի բնակատեղի ուղղությամբ առաջխաղաղացում է ունեցել։

Մանրամասները՝ տեսանյութում։