Էդ ի՞նչ հարց եք տալիս․ վիճաբանություն ՔՊ-ի ճեպազրույցի ժամանակ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Գլխավոր Շտաբի պետ կարող է չլինել, բայց չի կարող չլինել գլխավոր շտաբի պետի պարտականությունները կատարող»․ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես են իրենք տեղեկանալու հակառակորդի գործողությունների մասին, եթե չկա գլխավոր շտաբի պետ, հետախուզության պետ և այլ պաշտոնյաներ։
Հարցին, թե ինչու է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակել Վեդիի քաղաքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանի նախընտրական քարոզարշավին, ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը պատասխանեց․ «ՀՀ-ում նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է և հետևաբար իրենք կարող են լինել կուսակցության անդամ, կուսակցության վարչության նախագահ և մասնակցել քաղաքական գործընթացներին երկրում, էտ ինչ հարց եք տալիս»։
Մանրամասները՝ տեսանյութում։