Բացել լրահոսը Փակել լրահոսը
ճանապարհներ
A A
Հասարակություն

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ալագյազ-Արթիկ, Գնդեվազ-Ջերմուկ, Վարդաղբյուր-Աշոցք, Վարդաղբյուր-Մուսայելյան, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա, Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը դժվարանցանելի է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար փակ է։

Նոյեմբերյանի տարածաշրջանի (Ջուջևանի հատված), Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Աղվանի-Տաթև, Վարդենյաց լեռնանցք ճանապարհները և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Հայաստանի Հանրապետությունում տեղում է ձյուն՝ բացառությամբ Վարդենիսի, Իջևանի տարածաշրջանների։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: