Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հնարավո՞ր է Հայաստանում Մարդն ափի մեջ` առանց գրաքննության (տեսանյութ)

Գրաքննությունը պաշտոնապես վերացված է ՀՀ-ում, բայց մեդիան հեղեղված է կողմնակալ նյութերով։ Սահմանադրությունը, օրենքները պաշտպանում են մարդու իրավունքները, սակայն մեդիա դաշտում առկա է խտրականություն։ Որքանո՞վ պաշտպանված է մեդիան, որքանո՞վ է պաշտպանում մարդու իրավունքները։ Այս թեմաներին է նվիրված «Լրատուն» նախագծի նոր ցուցահանդեսը, որը մեկնարկեց այսօր Սարգիս Մուրադյան պատկերասրահում և կգործի մինչև ապրիլի 6-ը։

Ցուցահանդեսը միավորել է երկու թեմա՝ «Մարդը ափի մեջ․ լրագրողի տեսանկյունը», որը մարդու իրավունքների լուսաբանման խնդիրների մասին է պատմում և «Առանց գրաքննության» բաժինը՝ քարոզչության և լրագրողների նկատմամբ ճնշումների պատմությունն է։

«Ա1+»-ի հարցին, թե որքանով է մեդիան իրականում այսօր ազատ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը պատասխանեց, որ թվացյալ կարծիք կարող է ստեղծվի մեդիայի ազատ լինելու վերաբերյալ, քանի որ կոպիտ ասած, ով ինչ ուզում խոսում է։ Բայց սա չէ ազատությունը։ Շատերը շփոթում են պրոֆեսիոնալ լրագրությունը սանձարձակության հետ, որտեղ մարդու իրավունքներն ու պետական շահերը հաճախ ուղղակի ոտնահարվում են։

Այս երեսուն տարիների ընթացքում ձևավորվել է նոր սերունդ, ազատ՝ խորհրդային քարոզչամեքենայի ու գրաքննության բեռից, և ունի նոր մտածողություն։ Սակայն առկա է նաև պատվիրված լրագրությունը, որն այսօր, ցավոք մեծ խնդիր է։ Նինա Կարապետյանցի խոսքով, ամենաբարդ ժամանակներում անգամ, հանրությունը պետք է կարողանա ճիշտ տեղեկատվություն ստանալու իր պահանջը ձևավորել։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ռուսական «Դոժդ» ընդիմադիր հեռուստաալիքի լրագրող Մարգարիտա Լյուտովան, որին զարմացրել էր արդեն իսկ նման միջոցառում կազմակերպելու հնարավորությունը։

Մանրամասները՝ տեսանյութում