Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Պատժամիջոցների պատերազմը դեռ նոր է սկսում և չի ավարտվելու 1-2 ամսից. Ս Պարսյան (տեսանյութ)

«Ակնհայտ է, որ Ռուս-ուկրաինական այս պատերազմը էլ ավելի է խորացնելու գնաճային իրավիճակը ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում». այս մասին նշում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Ըստ նրա, ռուսական շուկայում բարձրանալու են սննդամթերքի, պարենի գները և դրանով ազդեցություն է թողնվելու մեր ներքին գների վրա․

«Այս գնաճը, որը գեներացվելու է ռուս-ուկրաինական հակամարտությունից, կարող է տևել բավականին երկար, հաշվի առնելով այն, որ պատժամիջոցների պատերազմը դեռ նոր է սկսում և չի ավարտվելու մեկ-երկու ամսից»։

Ըստ Պարսյանի, Հայաստանը մեծ կախվածություն ունի Ռուսաստանից՝ ներկրման գործում, իսկ այդ ներկրումը թանկանալու է․ 

«Մենք, այս տարի, պարենի դեպքում ունենալու ենք երկնիշ գնաճ, ցավոք, պետք է արձանագրեմ, որ հիմա մենք անպատրաստ ենք և մեծ կախվածություն ունենք Ռուսաստանից, բայց, հաշվի առնելով, որ այս տնտեսական պատերազմը երկար է տևելու, մենք պետք է պատրաստվենք հաջորդ տարիների մասով»։

Մանրամասները՝ տեսանյութում