Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՔՊ-ին հուսահատ կոչ եմ անում․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)

Այսօր հերթական անգամ Աժ ամբիոնն օգտագործվեց հերթական սուտը հանրությանը մատուցելու համար։

 

ԱԺ-ում հայտարարությունների ժամին նման դիտարկում արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով շրջանառվող այն թեզին, թե «իբր ՀՀ երկրորդ նախագահը ցանկանում էր Մեղրին հանձնել Ադրբեջանին, փոխարենը վերցնել Արցախը»։

 

Գեղամ Նազարյանը հիշեցրեց,որ բազմաթիվ անգամներ պարզաբանվել է, որ նման բան չի եղել։

 

«Բայց հանրությանը թյուրիմացության մեջ գցելու ավանդույթի կողմնակիցները շարունակում են նույն գործելաոճը՝ հույս ունենալով,որ մեկ անգամ էլ սուտ, կեղծ հայտարարություն անելուց հետո, գուցե մի քանի ՀՀ միամիտ քաղաքացիներ կհավատան և կասեն, թե ինչ է եղել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

 

Գեղամ Նազարյանը խոսելով այսօր ԱԺ-ում իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարությունների մասին՝ նշեց, որ նա նայելով «Հայաստան» խմբակցության կողմը չգիտես՝ ինչու որոշեց, և ասաց, որ «օրինակ Աբգարի հայրը Բայրաքթարի դեսպան է»։

 

«ՈՒ նա այդ հայտարարությունից հետո մտնելու է ԱԺ և հայ ժողովրդին բարոյականության դասեր է տալու։ Ես ՔՊ-ին հերթական անգամ հուսահատ կոչ եմ անում որոշակի դաստիարակչական աշխատանք տանել պատգամավորների հետ՝ զգուշացնելով՝ ինչ կարելի է ասել, ինչ՝ ոչ»,- ասաց Գեղամ Նազարյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։