Եթե նույնիսկ այդպիսի գործողություններ եղել են՝ հիմքեր չկան ձերբակալելու․ Արմեն Գևորգյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈւզում եմ տեղեկացնել,որ այսօր ականատեսը եղաք մի քանի բացարձակ ապօրինությունների։
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
«Փաստորեն դատավորը մտածեց-մտածեց էլ ինչ հիմքով բաց չթողնի և հիշեց, որ ժամանակին բերման ենթարկելու որոշում է կայացրել»,- ասաց Արմեն Գևորգյանը՝ հիշեցնելով, որ դա տեղի է ունեցել 2021 թվականի օգոստոսի 11-ին, երբ ինքը մասնակցում էր ԱԺ առաջին նիստին։
«Օգոստոսի 4-ին, երբ ես դատական նիստին չեմ մասնակցել, բայց մասնակցել եմ ԱԺ առաջին նիստին, դատավորն այն ժամանակ հարգելի էր համարել բացակայությունը, բայց մեկ շաբաթ հետո որոշեց,որ դա անհարգելի է, և բերման ենթարկելու որոշում էր կայացրել»,- պատմեց պատգամավորը։
Արմեն Գևորգյանի խոսքով՝ յոթ ամսվա ընթացքում դատավորը տարբեր պատճառաբանություններով թույլ չտալով մասնակցել ԵԽԽՎ միջոցառումներին, այսօր մարտի 22-ին է հիշում, որ նմանատիպ որոշում է կայացրել և դրա համար պատգամավորի վարքագիծը դուր չի գալիս դատավորին։
Ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրեց, որ այսուհետև ինքն առաջնորդվելու է ԱԺ պատգամավորի մանդատով՝ նշելով, որ ԱԺ կանոնակարգ օրենքն ավելի բարձր է, քան քրեական դատավարության օրենսգիրքը և ինքը զբաղվելու է իր պարտականություններով։
Պատգամավորը նշեց,որ մեղադրանքը «ձեռի հետ սարքած գործ է»։
Մանրամասները՝ տեսանյութում։