Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ծափահարություններ՝ Վանեցյանի ելույթից առաջ ու հետո (տեսանյութ)

Ադրբեջանը խաղաղության համար նոր պահանջներ է ներկայացնում, դրանք Արցախից հրաժարվելու մասին են։ Այս մասին նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության նախառեռնած խորհրդարանական լսումների ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Ըստ պատգամավորի՝ Բաքուն հիմա վարում է հարկադրանքի քաղաքականություն, ինչին օժանդակում է նաև Թուրքիան, իսկ Հայաստանը լուռ հետևում է իրադարձությունների զարգացմանը․ «Զավեշտալի է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետերի կամ պահանջների վերաբերյալ»։

Նա նշեց, որ Արցախի կարգավիճակը կարող է տարբեր ձևերով լինել և հիմա պետք է հստակ խոսել Արցախի ինքնորոշման մասին, բայց այսօր Հայաստանի իշխանությունները ճակատագրական որոշումներ են կայացնում, որոշումներ են կայացնում և Հայաստանին հասցնում աղետալի վիճակի։

Ելույթից առաջ և հետո ծափահարություններ հնչեցին։

Մանրամասները՝ տեսանյութում։