Մամիջանյանը ներողություն խնդրեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս գումարման Ազգային Ժողովի ընդդիմությունը կոֆե խմող ընդդիմություն չի, մենք չենք լեգիտիմացնում իշխանությունների ապազգային որոշումները։ Այս մասին նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանական լսումների ժամանակ։
Պատգամավորի խոսքերով՝ իրենց մանդատները վերցրել են իշխանափոխության համար․ «Իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր չեն համարձակվում ասել, որ Շուշին և Հադրութը օկուպացված են, իշխանական ամբողջ ֆրակցիան չի կարողանում ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։
Ելույթի վերջում Հայկ Մամիջանյանը ներողություն խնդրեց համացանցում վերջերս հայտնի դարձած փոքրիկ արցախցի Մարիայից․ «Խոստանում եմ, որ մենք բոլորս անելու ենք ամեն ինչ, որպեսզի քո տեսանյութերում դու պատմես քո նոր անհոգ մանկական հիշաղությունների մասին Արցախից և քո կողմից այդքան շատ սիրված Շուշիից»։
Մանրամասները՝ տեսանյութում։