էդ ամեն ինչը սուտ է․ զգույշ եղեք իմ անունից բան ասելուց․ Երևանի քաղաքապետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻմ ականջին, ճիշտն ասած, տարբեր բաներ են հասնում, որ ես զբաղված եմ, փաստաթղթեր չեմ ստորագրում։
Այսօր քաղաքապետարանում գործավարակարագավարական խորհրդակցության նիստի ավարտին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով իր ականջին հասած այն խոսակցություններին, թե զբաղվածության պատճառով քաղաքապետը թղթեր չի ստորագրում։
«Սկսած ավարտական ակտից, վերջացրած շինթույլտվություններով, նորից բացահայտ ես ասում եմ՝ էդ ամեն ինչը սուտ է։ Ավարտական ակտերը՝ նույնիսկ ես եմ ասում՝ ինչի չեք բերել ավարտական ակտերը։ Ես եմ հիշեցնում։ Էն, որ ասում են՝ քաղաքապետը զբաղված ա ու ավարտական ակտ չի ստորագրում, դա սուտ է»,- պարզաբանեց Երևանի քաղաքապետը։
«Խնսդրում եմ, էդ դեպքերում զանգել թեժ գիծ և անուն-ազգանուն տալ, թե ով է ձեզ ասել, որ բանը․․․ավարտական ակտերը․․․քաղաքապետը զբաղված է, ավարտական կատերը չի ստորագրում»,- հավելեց Հրաչյա Սարգսյանը։
Անդրադառնալով շինթույլտվությունների թեմային՝ Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ շաբաթը երեք օր ինքը փոստ է նայում՝ երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։
«Միգուցե ծանրաբեռնված ա, չենք հասցնում, այո, խնդիրներ կան, ես գիտեմ, որ ՃԳՎ վարչությունում խնդիրներ կան։ Ծավալուն են, բայց դա նույնպես՝ էսա մեկ ամիս հետո մենք էդ հարցը էլի կլուծենք»,- հայտարարեց Հրաչյա Սարգայանը՝ շեշտելով, որ փոփոխություններ են իրականացնելու, որպեսզի կարողանան համայնքի բնակիչներին նորմալ ծառայություններ մատուցել։
«Պետք չի շենքերի տակ, տարբեր տեղեր խոսել՝ քաղաքապետը զբաղված է։ Ի՞նչ է նշանակում քաղաքապետը զբաղված է»,- ևս մեկ անգամ կրկնեց Երևանի քաղաքապետը նշելով, որ իր գործն է, ինքը պետք է անի։
Մանրամասները՝ տեսանյութում։