Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պաշտոնապես ասում եմ՝ պրծավ․ քաղաքապետ (տեսանյութ)

Երևան քաղաքում ճգնաժամային կառավարման բաժնում գրանցվել է 219 դեպք, որից 67-ը արտակարգ իրավիճակների մասով, կենցաղային բնույթի 126 դեպք, ինքնակամ շինության՝ 4, և կոմունալ-կենցաղային հարցերով ստացված ահազանգների թիվը կազմում  է 22։ Տեղեկատվությունն այսօր Երևանի քաղաքապետարանի ամենշաբաթյա գործավարակարգավարական նիստի ժամանակ զեկուցեց ԱԻՆ ներկայացուցիչը։

Սրան արձագանքեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ զարմանք հայտնելով, որ մինչև հիմա ինքնակամ շինություն են անում մարդիկ։

«Էդքան զգուշացրեցինք, տեղեկացրեցինք, որ էդ ինքնակամներն այլևս չի օրինականացվելու․․․»,- ևս մեկ անգամ հիշեցրեց Հրաչյա Սարգայանը՝ նշելով, որ մարդիկ գնում են բանկից վարկ են վերցնում կամ ինչ որ մարդիկ իրենց բաներ են խոսք տալիս։

«Հարգելիներս, վստահեցնում եմ։ Էդ խոստումները ոչ մի բան են։ Անիմաստ․․․ ինքնակամ շինություններ մի՛ սարքեք։ Հետո պտի գաք, ասեք՝ վարկ ենք վերցրել, սարքել ենք, չգիտենք։ Ենթադրում եմ՝  ինչ-որ մարդիկ, ինչ-որ բան են խոսք տալիս քաղաքապետարանում։ Ես ձեզ հիմա պաշտոնապես հայտարարում եմ՝ ինքնակամ կառույցները չենք օրինականացնում՝ պրծավ»,- ընդգծեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։