Քաղաքապետը ներողություն խնդրեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մինչև անցնելը մեր գործակարգավարականին, թույլ տվեք տեղեկացնել,որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվական վարչության պետի պաշտոնում ունենք նշանակված մարդ»։ Այսօր հերթական գործավարակարգավարական նիստի մեկնարկին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ ներկայացնելով նորանշանակ կադրերին։
«Լևոն Սարդարյան։ Պարոն Սարդարյան, շնորհավորում եմ ձեզ»,- ներկայացրեց Հրաչյա Սարգսյանը, որին հաջորդեցին ծափահարությունները։
Քաղաքապետը ներկայացրեց հաջորդ նշանակված պաշտոնյային՝ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին և շնորհավորեց։
«Պարոն Բեգոյան, թույլ տվեք միևնույն ժամանակ ներողություն խնդրել քաղաքապետարանի անունից Ձեզ և Ձեր ընտանիքին անհարմարություններ պատճառելու համար։ Ակնկալում եմ, որ այն խնդիրները, որ կան այս պահի դրությամբ թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում, որոնք իմ պատկերացմամբ ակնհայտ են, պետք է գույքագրել»,-ասաց քաղաքապետը և հանձնարարեց համապատասխան արձանագրություններ պատրաստել դրանց վերաբերյալ և ներկայացնել իրեն։
«Խնդրում եմ, որ սա որպես հանձնարարական ֆիքսեք»,-հորդորեց Հրաչյա Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։