Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հնարավո՞ր են արդյոք Թուրքիայի հետ «առանց նախապայմանների» հարաբերություններ (տեսանյութ)

Ազատագրական շարժումը   արդեն երրորդ  շաբաթն է ստորագրահավաք է իրականացնում՝ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։   Նրանք մոտ 9000 ստորագրություն են հավաքել։ Նախաձեռնության անդամները  հայտարարում են՝ Հայաստանի գործող իշխանությունները չպետք է բանակցեն Թուրքիայի հետ, քանի որ  եւ Թուրքիան, և Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ունեն տարածքային ծավալապաշտական նկրտումներ։

 

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը օրերս է վերադարձել Անթալիայի դիվանագիտական ֆորումից, որին մասնակցում էր թուրքական կողմի հրավերով:  

 

Թուրքիայի   եւ Հայաստանի արտգործնախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ իրականացնել հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթաց՝ առանց նախապայմանների։ 

 

 Ընդդիմադիրները պնդում են՝ իշխանությունները իրականում կատարել են Թուրքիայի առաջ քաշած նախապայմանները, որոնցից մեկն էլ հենց Արցախի հարցում ներկայումս դրսեւորվող պասիվությունն է։

 

 Հիշեցնենք, որ Ադրբեջանը   հայտարարել է, որ պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիր, եթե  Հայաստանը ճանաչի իր տարածաքային ամաբողջականությունը եւ ապագայում էլ չներկայացնի տարածքային պահանջներ։

Ի պատասխան՝ ՀՀ  ԱԳՆ-ն հայտարարել է, որ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը։

 

Մանրամասները՝ տեսանյութում