Հայաստանը`չեմպիոն
Մեր պատանի շախմատիստները ժամանակից շուտ հաղթեցին համաշխարհային օլիմպիադայում:
Հայաստանի մինչեւ 16 տարեկան շախմատիստների հավաքականը Թուրքիայում շարունակվող համաշխարհային օլիմպիադայի ավարտից մեկ տուր առաջ նվաճեց չեմպիոնի կոչումը:
9-րդ տուրում մեր շախմատիստները 3:1 հաշվով հաղթեցին Սիրիայի թիմին եւ վաստակեցին 28,5 միավոր: Հաղթանակներ տարան առաջին եւ երկրորդ խաղատախտակներին հանդես եկող Կարեն Գրիգորյանն ու Ռոբերտ Աղասարյանը, իսկ ահա Հովհաննես Գաբուզյանն ու Դավիթ Շահինյանը ոչ-ոքի խաղացին:
Երկրորդ տեղում ընթացող Ռուսաստանի ընտրանին իր ակտիվում ունի 24,5 միավոր, ուստի եթե մեր շախմատիստները վերջին տուրում անգամ տանուլ տան իրենց պարտիաները եւ ռուսները հավասարվեն վաստակած միավորներով, միեւնույն է, լրացուցիչ ցուցանիշներով օլիմպիադայի հաղթող կհռչակվի Հայաստանի հավաքականը:
Նշենք, որ մեր թիմի գլխավոր մարզիչն է Արսեն Եղիազարյանը