Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տիֆոզիները» մեղավոր են փնտրում

Սպորտ
9258401efaf6a4fa0f0daf80d2b6ddab

Իտալական «Լեչե» ֆուտբոլային ակումբի երկրպագուները դժգոհելով թիմի ելույթներից, որը երկրի առաջնությունում 14 տուրից հետո զբաղեցնում է նախավերջին` 19-րդ տեղը, մարզման ժամանակ փորձել են խաղադաշտ մտնել եւ ծեծի ենթարկել թիմի հարձակվող Սուլեյման Դիամուտեին:

Աֆրիկացի լեգեոնականին տիֆոզիների հաշվեհարդարից փրկել են նրա մնացած խաղընկերները, որոնք ակտիվորեն միջամտել են դեպքին եւ թույլ չեն տվել, որ նրանք կարողանան մոտենալ Դիամուտեին:

Ակումբի ներկայացուցիչներն անմիջապես զանգահարել են ոստիկանություն, եւ իրավապահների հայտնվելուն պես վայ երկրպագուները դիմել եմ փախուստի:

Մալիացի 27-ամյա ֆուտբոլիստը այդ առիթով հայտարարել է, որ տիֆոզիների նման պահվածքը ոչ մի կապ չունի ռասսայական խտրականության հետ, պարզապես նրանք դժգոհ են իր մարզավիճակից: