Հանրային քննարկման է ներկայացվել արհեստագործական և միջին մասնագիտական կրթության օրենքի փոփոխությունները
Աջակցիր «Ա1+»-ինՀանրային քննարկման ենք ներկայացրել արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մասին օրենքի փոփոխությունները․ հայտնում է ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Փոփոխություններով առաջարկում են՝
- ներդնել քոլեջների և ուսումնարանների աշխատողների ատեստավորման և տարակարգի մեխանիզմներ՝ դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման հնարավորություններով,
- քոլեջներում և ուսումնարաններում հանրակրթական առարկա դասավանդողներին տալ հնարավորություն՝ ներգրավվել Հանրակրթության օրենքով ուսուցիչների համար նախատեսված ծրագրերին,
- ներդնել տրանսպորտային ծախսերի փոխհատուցման մեխանիզմ ուսանողների և դասախոսների համար,
- քոլեջների և ուսումնարանների համար սահմանել, որ դրանք կարող են ունենալ կազմակերպաիրավական ցանկացած ձև, որ նախատեսված է օրենսդրությամբ, ինչով կստեղծվի իրավական հնարավորություն՝ մասնավորի հետ համատեղ կառավարման մոդելների ամբողջական ներդրման համար։
մանրամասները՝ https://www.e-draft.am/projects/4110/about