A
A
Գառնիկ Իսագուլյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ազատ կարձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշում է կայացրել՝ գրավի չափ սահմանելով 10 մլն ՀՀ դրամը։
ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Գառնիկ Իսագուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ, այժմ՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի՝ թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մասին հայտարարություններին է վերաբերում։