Բացել լրահոսը Փակել լրահոսը
587418626569
A A
Պաշտոնական Հասարակություն

Հայաստանին մոտենում է հերթական հզոր ցիկլոնը․ տեղումներ ու ջերմաստիճանի անկում է սպասվում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ Հայաստանին մոտենում է հերթական հզոր ցիկլոնը։

Մարտի 18-ի երեկոյան ժամերին, մարտի 19-ին, 20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Արագածոտնի լեռնային գոտիներում, Լոռիում, Տավուշում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում ձյունը կլինի ինտենսիվ։ Բացառություն կկազմեն Արարատյան դաշտի ցածրադիր հատվածները, որտեղ սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։

Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 5-6 աստիճանով։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։