Բացել լրահոսը Փակել լրահոսը
covid
A A
Պաշտոնական Հասարակություն

3 մահ՝ կորոնավիրուսից․ համավարակի այսօրվա տվյալները

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք։

Նախօրեին կատարվել է 2396 թեստավորում։ Գրանցվել է վարակից մահվան 3 նոր դեպք․ ընդհանուր մահվան ելքերը՝ 8592։

1 օրում առողջացածների թիվը՝ 149։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422254 դեպք, որոնցից 409196 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2822 պացիենտ:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1644 է:

Ընդհանուր կատարվել է 2946713 թեստավորում: