Մենք մեր դաշնակցի կողքին պետք է լինենք․ Արա Աբրահամյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Հայաստանումմենք գտնվում մեր նախապես հայտարարված ծրագրերի համաձայն։ Այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ-ում փորձում են առողջապահական տեխնոլոգիաների և գյուղատնտեսական ֆոնդ ստեղծել։
Արա Աբրահամյանը հայտնեց, որ ֆոնդն ստեղծվել է արդեն, որը ղեկավարում է Հայաստան ժամանած Լիզա Ռոսկինսը։ Արա Աբրահամյանը նշեց, որ ինքը 2 ամսով ԱՄՆ-ում էր և մեծ աշխատանք է կատարվել գիտության ոլորտում, որպեսզի Հայաստանը դառնա գիտության երկիր՝ գիտական կենտրոն։ Ըստ Արա Աբրահամյանի՝ սրա նպատակն է Հայաստանի շուրջ համախմբել ոչ միայն հայ, այլև աշխարհի գիտնականներին Հաձաստանի շուրջ։
Արա Աբրահամյանհ շնորհակալություն հայտնեց Լիզա Ռոսկինսին՝ նշելով, որ ինքը շատ ուրախ է, որ կարող է ծանոթացնել Հայաստանի մշակույթին ու պատմությանը։ Հարցին՝ Արա Աբրահամյանն իր կապերն օգտագործել է Արցախում հումանիտար աղետը վերացնելու համար, Ռուսաստանի հայերի միության նախագահն ասաց, որ չկա մի հայ, որ տեղյակ չէ Արցախում ստեղծված իրավիճակից։
«Դուք հարցը տվեք ՀՀ վարչապետին»,-ասաց Արա Աբրահամյանը՝ նաև անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա այցին՝ նշելով, որ այդ հարցերն ինքը պետք է բարձրացներ։ «Սփյուռք գոյություն չունի։ Հայաստան-Սփյուռք կապ չկա։ Ավելի լավ չէ Սփյուռքի նախարարության փողերը ավելի լավ չէ տալ ժողովրդին»,- հայտարարեց Արա Աբրահամյանը՝ նշելով, որ միայնակ ոչինչ անել հնարավոր չէ՝ «հայրենասիրությունը իշխանություն վերցնել և ոչինչ անելը չէ»։
Ըստ Արա Աբրահամյանի՝ ինքը ոչ մեկի դեմ չէ և նշեց, որ գործող իշխանությունը չի տարբերվում նախկին երկու նախագահներից։ «Ռուսատանն օգնում է նրանց, ովքեր ճիշտ առաջարկներ են դնում։ Իսկ դուք ինչ եք արել, որ ձեզ օգնեն»,- ասաց Արա Աբրահամյանն՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե Ռուսաստանը չի օգնում։
Արա Աբրահամյանն ասաց, որ բոլորս ենք մեղավոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, իսկ Փաշինյանն արեց անթույլատրելին։ «Փաշինյանն ամենամեղավորն է։ Բերեք խոսենք, ինչ անենք, որ սև ու սպիտակ չլինի, որ Հայաստան-Սփյուռք կապ լինի»,-ասաց Աբրահամյանը։
Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմում Հայաստանի դիրքորոշման մասին՝ Արա Աբրահամյանը նշեց, որ մենք փոքր պետություն ենք և պետք է մեր դաշնակցին պաշտպանենք։ «Ռուսաստանը պայքարում է նացիզմի դեմ։ Ռուսատանը ազգային շահը կարևորեց։ Որ ասում են, թե մենք դեմ ենք՝ մենք դեմ չենք Ուկրաինայի հայերին»,-ասաց Արա Աբրահամյանին, որ մենք մեր դաշնակցի կողքին պետք է լինենք։ Մանրամասները՝ տեսանյութում։