Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo 14.03.
A A
Սպորտ

Կվերանորոգվի Ճապոնիայի կառավարության օգնությամբ

Ճապոնիայի կառավարությունը շուրջ 91 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին՝ ձյուդոյի և կարատեի մարզադահլիճները վերանորոգելու համար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջը։

Ֆինանսական օժանդակությունը կտրամադրվի «Grassroots» մշակութային դրամաշնորհային ծրագրի շրջանակում: 

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանն այսօր ԿԳՄՍ նախարարությունում ստորագրել են համապատասխան պայմանագրերը: 

«Դահլիճը չի համապատասխանում չափորոշիչներին, քանի որ չունենք բարվոք վիճակում գտնվող սանհանգույցներ և հանդերձարաններ: Չնայած դահլիճը երկրորդ հարկում է գտնվում, տանիքի հետ կապված խնդիրներ ևս ունենք: Աշխատանքը պետք է սկսվի հենց տանիքից: Թարմացվելու են օդափոխության և ջեռուցման համակարգերը: Նախատեսում ենք նաև դահլիճի մասնագիտական գույքի վերազինում», - ասել է ինստիտուտի ռեկտորը:

Ծրագիրը նախատեսված է 1 տարվա համար։ Ֆինանսավորումը, ամենայն հավանականությամբ, կսկսվի ապրիլի 1-ից: