Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինքնաթիռները թռչում են Երևան, հաքերները՝ գրոհում. Ուկրաինայում պատերազմը շարունակվում է (տեսանյութ)

Հայաստանը, որը փորձում է այս կոնֆլիկտում չեզոք դիրքավորվել, այսօր իր հարկի տակ է ընդունում մեծ թվով ռուսաստանցիների... «Region5+»-ի տեսախցիկը՝ Զվարթնոց օդանավակայանում:

🔴  Հատկապես նրանք, ում աշխատանքն արևմտյան ընկերությունների հետ է, փնտրում են անվտանգություն և հարթակ՝ պատժամիջոցների հետևանքով սահմանափակված գործունեությունը շարունակելու համար:

🔴 Աննախադեպ հոսքը վարձակալությամբ տրամադրվող տների գների կտրուկ աճի պատճառ դարձավ: Բնակարան գտնելը մարզերում ավելի հեշտ է: Ռուսաստանցիներ են հաստատվել նաև Վանաձորում:

🔴 Իսկ ի՞նչ կարգավիճակ ունեն Ուկրաինայից եկած մեր հայրենակիցները: Խարկովում տունը կորցրած քաղաքացին Հայաստանում էլ անտուն է: Ընտանիքը կիսվել է, գնալու տեղ չունեն:

🔴 Ուկրաինայում հաստատված հայերի մասին մանրամասներ է հայտնում Ժիտոմիրի հայ համայնքի ղեկավարը:

🔴 Ռուս-ուկրաինական պատերազմը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել համաշխարհային #պարենային անվտանգության տեսանկյունից: Սյունիքում գործող ընկերություններն արդեն իսկ խնդիրների առաջ են...

🔴 Այն, որ ռուս-ուկրաինական ձգվող հակամարտությունից կարող է օգտվել Ադրբեջանը, կանխատեսելի էր: Արցախում և Հայաստանում թշնամին չի դադարում սադրանքներ ձեռնարկել: Ադրբեջանը նաև #տեղեկատվական պատերազմ է վարում Հայաստանի դեմ:

🔴 Ռուս-ուկրաինական իրական պատերազմին զուգահեռ ընթանում է նաև տեղեկատվական պատերազմ: 

Դիտեք՝ տեսանյութում