Բացել լրահոսը Փակել լրահոսը
facebook
A A
Քաղաքականություն

Բելառուսի կառավարությունն այլևս հրապարակումներ չի անի «Ֆեյսբուք»-ում

Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունը դադարեցնում է հրապարակումները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այսուհետ կառավարության մասին հրապարակումները կարվեն «Տելեգրամ»-ի ալիքում:

Ուկրաինայում ռուսական զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողությունների մեկնարկից հետո Ռուսաստանն արգելափակել էր «Ֆեյսբուք»-ի հասանելիությունը երկրի ողջ տարածքում:  Բելառուսում սոցցանցը դեռևս հասանելի է: