Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff karg
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիայի» մարզիչը որակազրկվեց, իսկ ակումբը՝ տուգանվեց

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացել է Կարգապահական և Էթիկայի կոմիտեի հերթական նիստը։

Ինչպես տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» խաղի վերաբերյալ կոմիտեն կայացրել է մի քանի որոշումներ։ Խաղի 93-րդ րոպեին «Արարատ-Արմենիա» թիմի մարզիչ Դմիտրի Գունկոյի ոչ սպորտային վարքագծի համար վերջինս որակազրկվել է մեկ խաղով։ «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը նկատողություն է ստացել խաղը սպասարկող անձնակազմի նկատմամբ ոչ սպորտային վարքագծի համար, իսկ ակումբը տուգանվել է 50.000 դրամի չափով։

«Արարատ-Արմենիան» երկրպագուների կողմից խաղի ժամանակ երկու ճայթրուկ օգտագործելու, հետխաղյա մամուլի ասուլիսին ակումբի ներկայացուցիչ չապահովելու համար, տուգանել է ևս 30 հազարական դրամով։ Երկրպագուների կողմից ճայթրուկ և պայթուցիկ օգտագործելու համար նույնպիսի տուգանք կվճարի նաև «Փյունիկը»։

«Ալաշկերտ» ՖԱ-ն 30 հազար դրամով պատժվել է «Արարատ-Արմենիայի» հետ խաղին հովանավորների վահանակը չտեղադրելու համար։ «Նորավանք» ՖԱ-ին հայտարարվել է նկատողություն՝ «Փյունիկի» հետ խաղում դեֆիբրիլյատորով շտապ օգնության անձնակազմ բացակայելու համար, որի պատճառով խաղը սկսել է 23 րոպե ուշացումով։