Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+van (1)
A A
Սպորտ

«Վանը» և ԲԿՄԱ-ն չպարզեցին հաղթողին

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի վերջին խաղում «Վանը» սեփական դաշտում ընդունեց ԲԿՄԱ-ին։

Հանդիպման հիմնական իրադարձությունները տեղի ունեցան երկրորդ խաղակեսում։ 47-րդ րոպեին Էդգար Մովսիսյանն առաջ մղեց բանակայիններին, իսկ մրցավարի կողմից ավելացված ժամանակում էրիկ Ազիզյանը տանտերերին փրկեց վերահաս պարտությունից՝ 1։1։

Այս ոչ-ոքիից հետո «Վանը» վաստակեց 12 միավոր և միայնակ սկսեց զբաղեցնել 7-րդ տեղը։ ԲԿՄԱ-ն չնայած հաղթահարեց 10 միավորի շեմը, սակայն շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը։ Երկու թիմերին բաժանում է «Նորավանքը», որը ունի 11 միավոր։

Առաջնության հաջորդ՝ 23-րդ տուրը, կկայանա մարտի 14-16-ը։