A
A
Աշխարհը թերագնահատեց Ռուսաստանին․ ռազմական փորձագետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«44-օրյա պատերազմը պետք չէ համեմատել ռուս-ուկրաինական պատերազմի հետ»․ասում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ արցախյան պատերազմի հենց ամենասկզբում հրթիռակոծվեցին հիվանդանոցներն ու մանկապարտեզները։
Փորձագետի դիտարկմամբ՝ Արցախյան պատերազմից հետո ռուսական ռազմական ներուժը թերագնահատվում էր, մինչդեռ ռուս-ուկրաինական պատերազմը բացահայտեց հակառակը։
«Աշխարհը թերագնահատել է Ռուսաստանին։ Հաշվի չի առնվել, որ միգուցե Ռուսաստանը շատ ավելի առաջ է գնացել ռազմարդյունաբերության մեջ»,- ասում է Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով՝ Ուկրաինան բանակցությունների շնորհիվ կարող է որոշակիորեն պահպանել իր պետականությունը։
ՆԱՏՕ-ի երկրներից կործանիչներ ստանալու դեպքում փորձագետը հավանական է համարում ռազմի դաշտում Ուկրաինայի հաջողությունը։