Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki 10.03.
A A
Սպորտ

«Ռոման» առաջին խաղում հաղթեց «Վիտեսին». Մխիթարյանը փոխարինվեց 

Հռոմի «Ռոման» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում հյուրեընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց նիդեռլանդական «Վիտեսին»: Միակ գոլն առաջին խաղակեսի վերջին րոպեին խփեց պորտուգալացի Սերխիո Օլիվեյրան: Ի դեպ, հանդիպման 78-րդ րոպեին նա հեռացվեց խաղադաշտից` երկրորդ դեղին քարտ ստանալու համար: Մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, որը հայտավորված էր «Ռոմայի» մեկնարկային կազմում, փոխարինվեց 88-րդ րոպեին:

 

Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին, Հռոմում: