Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol 10.03. (1)
A A
Սպորտ

Առաջատարները հաղթեցին և պահպանեցին իրենց դիրքերը

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում կայացան 22-րդ տուրի հերթական հանդիպումները։

Մրցաշարի միանձնյա առաջատար «Արարատ-Արմենիան» Չարենցավանում հյուրընկալվեց «Նորավանքին» և հաղթեց 2։0 հաշվով։ Հյուրերի կազմում առաջին խաղակեսում գոլերը խփել են Սանոգոն ու Օտուբանջոն։ Այդ հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 50 միավոր և պահպանեց առաջատար դիրքը։ «Նորավանքը» 11 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը։

«Արարատ-Արմենիային» հաջորդող Երևանի «Փյունիկը» Արմավիրում 1։0 հաշվով հաղթեց «Նոային»։ Միակ գոլը 27-րդ րոպեին հեղինակեց թիմի նորեկ Սերժ Դեբլեն։

«Փյունիկն» իր միավորների քանակը հասցրեց 47-ի և շարունակում է հետապնդել առաջնության առաջատարին։ «Նոան» 24 միավորով գտնվում է 5-րդ հորիզոնականում։

Տուրի վերջին խաղում «Վանը» վաղն իր հարկի տակ կընդունի ետնապահ ԲԿՄԱ-ին։