Բացել լրահոսը Փակել լրահոսը
6743
A A
Քաղաքականություն

Արցախի ԱԺ-ում քննարկվել են պատերազմի հետևանքով բնակարանային ապահովման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրները

Մարտի 10-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ու սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստ, որին հրավիրվել էր Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը:

Համատեղ նիստում քննարկվել են պատերազմի հետևանքով շահառու դարձած ու բնակարանային ապահովման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրները:

Արմեն Մանգասարյանը ներկայացրել է կառավարության մոտեցումներն ու գործող ծրագրերը: Զոհված, անհայտ բացակայող ճանաչված, առաջին կարգի անժամկետ հաշմանդամ և անօթևան քաղաքացիների համար բնակարանային ծրագիրն արդեն մեկնարկել է, որի շրջանակներում ներկայացված 9300 հայտից հունվարի 1-ի դրությամբ  1349-ը բավարարվել է:

Հանդիպմանը հրավիրված էին նաև բնակարանային հարցով խորհրդարան դիմած քաղաքացիները։ Նրանց հարցադրումներին Արմեն Մանգասարյանը սպառիչ պատասխան է տվել:

Բնակարանային հարցերի կոմիտեի նախագահը պարզաբանումներ է տվել նաև  պատգամավորների հարցադրումներին։ Նա շեշտել է, որ առաջնահերթ համարվող  հայտերը բավարարելուց հետո բնակարանային հարցերի կոմիտեն զբաղվելու է  մնացած շահառուների բնակարանային կարիքների բավարարման հարցերով:

Հանդիպմանը կարևորվել է բնակչության իրազեկվածության բարձրացման, ծրագրի թափանցիկության ապահովման հարցը: