A
A
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգի առաջնահերթությունները
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում, Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, «Առողջապահություն և սոցիալական ծրագրեր» խորագրով հանդիպմանը Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգի առաջնահերթությունները.
Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրում,
Առողջության առաջնային պահպանման օղակը` որպես առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգիր հիմք,
բժշկական հաստատությունների մատուցած ծառայությունների որակի բարձրացում,
հիմնանորոգման աշխատանքներ:
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է հայ-ֆրանսիական համագործակցության հիմնական ուղղություններին և ձեռքբերումներին`
Փոխըմբռնման հուշագիր` Ֆրանսիայի «Goustave Roussy» առաջատար ուռուցքաբանական կենտրոնի հետ, որը ենթադրում է մասնագետների կանոնավոր այցելություններ, խորհրդատվություն, կարողությունների հզորացում, համատեղ գիտական ուսումնասիրությունների և վիրահատությունների իրականացում:
Հետպատերազմյան շրջանում հիմնադրված «Santé Arménie» նախաձեռնության շրջանակներում համատեղ ծրագրեր` հետազոտական կենտրոն, ռեգիստրներ, SOS Սյունիքի գյուղեր, Գորիսի վերականգնողական կենտրոն, հոգեկան առողջության նախագիծ, «Santé Arménie» բժշկական ակադեմիա, համատեղ գիտական հետազոտություններ,