Գարնանը սովորաբար սիրտ-անոթային հիվանդությունների սրացում է նկատվում․ ասուլիս (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարության հորդորը պոլիկլինիկաներին.
Գարնանը սովորաբար սիրտ-անոթային հիվանդությունների սրացում է նկատվում։ Սա պայմանավորված է ինչպես բնության փոփոխությունների, այնպես էլ մարդու օրգանիզմում կատարվող պրոցեսների հետ, որոնք էլ բերում են խրոնիկ հիվանդությունների սրացման։
Այսօր հրավիրված ասուլիսում նման դիտարկում արեց սրտաբանության գծով ԱՆ խորհրդատու Համլետ Հայրապետյանը՝ շեշտելով, որ սիրտ-անոթային հիվանդությունների պարագայում սա վերաբերվում է զարկերակային հիպերտոնիայով, սրտի ինշեմիկ հիվանդությամբ և սրտի զանազան առիթմիաներով տառապող հիվանդներին։
«Ունենում ենք կլինիկաներում մահճակալային խնդիրներ։ Սա վերաբերում է առողջապահության առաջնային օղակի սիրտ-անոթային խրոնիկական հիվանդությունների վարողներին, որոնք պետք է հսկողության տակ պահեն այս հիվանդների զարկերակային ճնշումը, սիրտ-անոթային տարբեր պարամետրեր և անհրաժեշտության դեպքում կորեկցիաներ իրականացնել նրանց վարման մեջ»,- հորդորեց սրտաբանության գծով ԱՆ խորհրդատու Համլետ Հայրապետյանը՝ նշելով, որ սիրտ-անոթային հիվանդություններն ամբողջ աշխարհում երիտասարդացման միտում ունեն, որը պայմանավորված է մի շարք հանգամանքներով։
Հիշեցնենք՝ ասուլիսի ընթացքում բանախոներ՝ ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նույնպես խոսեցին գարնանը սրացող քրոնիկական հիվանդություններից, մասնավորապես սրտանոթային, դրանց կանխարգելման միջոցառումներից՝ շեշտադրելով առողջ ապրելակերպի կարևորությունը:
Մանրամասները՝ տեսանյութում։