Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արթուր Խաչատրյանը բարկացավ (տեսանյութ)

Եթե այդ հարցը հրատապ էր, ինչո՞ւ շուտ չեք բերել․ եթե հարցը կարևոր է, ինչո՞ւ երկար ժամանակ չեք տրամադրել, որպեսզի քննարկվի։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով այսօրվա նիստում քննարկվող «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծին։

Ըստ պատգամավորի՝ սա արդեն վերջին 2 ամսվա ընթացքում երկրորդ դեպքն է, երբ նիստ է հրավիրվում և նշվում է, որ կարևոր և հրատապ հարցեր են, բայց իրենք ուշացած են բերում և կարճ ընթացակարգով են քննարկում․ «Ինչ որ դուք եք անում, շատ անշնորհք վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում։