Հայաստանը պատրաստվում է հրաժարվել խնդիրներից, որոնք գլխացավանք էին Թուրքիայի համար. Վ. Պետրոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը այսօրվա իշխանությունների լեզվով ասած, պատրաստվում է հրաժարվել մի շարք խնդիրներից, որոնք տարիներ ի վեր գլխացավանք էին Թուրքիայի համար․ Կարծում է «Հայաստանի ժողովրդկան շարժման» ղեկավար Վազգեն Պետրոսյանը։
Ըստ նրա ներկա պայմաններում հնարավոր չէ խաղաղության գնալ Ադրբեջանի հետ․ «Երբ թշնամիդ դանակը դրած կոկորդիտ մորթում է, ինքը չի կարող ասել, որ խաղաղության է գնում»։
Անդրադառնալով Ռուս-ուկրաինական պատերազմին Վազգեն Պետրոսյանը նշեց, որ այն հրահրել է ԱՄՆ-ն իր մեջ ունենալով նպատակ թուլացնել ՌԴ-ին, թուլացնել Եվրոպային և քարուքանդ անել Ուկրաինան․ «Ռուսաստանը այլևս ցանկություն չունի լուսանցքում մնալ և ամեն ինչ անելու է իր դերը և տեղը վերականգնելու համար»։
Ըստ փորձագետի աշխարհում ստեղծվելու են նոր միավորումներ, որից անպակաս չի լինելու նաև մեր տարածաշրջանը, որի մեջ կլինեն Անգլիա, Թուրքիան և Իսրայելը։
Խոսելով ռուսական քաղաքական ծրագրերի մասին փորձագետը նշեց․ «Աշխարհում որևէ մարդ չկա, որ կարողանա ասել , թե ինչ է կատարվում Վլադիմիր Պուտինի կամ ռուսական քաղաքական էլիտայի գլխի մեջ և ոչ մեկ չգիտի թե ինչ են նախագծել, եթե իմանային դեմը կառնեին»։
Մանրամասները՝ տեսանյութում։