A
A
Քանի՞ տոկոս են կազմում ՌԴ զբոսաշրջիկները երևանյան հյուրանոցներում
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի հյուրանոցներում այս օրերին զբոսաշրջիկների պակաս չկա։
«Ա1+»-ը հարցում է անցկացրել «Հոլիդեյ ինն էքսպրես», «Գրանդ Հոթել Երևան», «Անի Գրանդ Հոթել», «Թուֆենկյան», «Փարիզ Հոթել» հյուրանոցներում զբոսաշրջիկների վերաբերյալ։
Հյուրանոցներում ազատ համարներ գրեթե չկան. 90 տոկոսից ավելին զբաղված է։
Ըստ մեր զրուցակիցների՝ զբոսաշրջիկները հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից են՝ 70 տոկոսից ավելին, իսկ Ուկրաինայից զբոսաշրջիկներ գրեթե չկան։
Հյուրանոցային համարները պատվիրված են հիմնականում 10-15 օրով։