Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ադրբեջանը հումանիտար բեռի հետ ահաբեկիչներ է ուղարկում Ուկրաինա․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)

Ադրբեջանից Լեհաստանով Ուկրաինա տեղափոխվող բեռը հումանիտար լինել չի կարող,- կարծում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ 

«Մենք գործ ունենք կամ ահաբեկիչների, կամ էլ զենքի և ռազմամթերքի հետ»,- ասում է նա։

Իրանագետին նման եզրակցություն անել թույլ են տալիս մի քանի հանգամանք։

«Մենք որևէ տեղեկատվություն չունենք, թե ինչ եղան 44-օրյա պատերազմի ժամանակ Մերձավոր Արևելքից Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչները։ Կարելի է ենթադրել, որ նրանք առնվազն մասնակիորեն շարունակում են մնալ Ադրբեջանում»,-ասում է իրանագետը։ 

Նրա խոսքով, այս վարկածը գալիս է ապացուցելու նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարօրինակ հայտարարությունը, որում Ադրբեջանին հորդորվում էր զգույշ լինել, իր տարածքում ահաբեկիչներ տեղակայելուց և նրանց ներկայությունից առհասարակ։ 

Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով,  պետք չէ մոռանալ, որ Իրանը լավ տեղեկացված է Ադրբեջանի ներսում տեղի ունեցող գործընթացներից։

Ուկրաինան հայտարարել էր, որ 20․000 վարձկան պատրաստ է ուկրաինական կողմում կռվել։ 

Ոսկանյանի դիտարկմամբ՝ այդքան մարդ Եվրոպայի տարածքից հավաքագրելը բարդ գործ է, հետեւապես, գործ ունենք Մերձավոր Արևելքից եկած վարձկանների հետ։

 

Մանրամասները՝  տեսանյութում