Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հրացան
A A
Պաշտոնական Հասարակություն

Առարկայով խփել է հորեղբոր գլխին, վերջինս էլ կրակել է նրա վրա

Մարտի 6-ին, ժամը 07.00-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ եղբոր որդին ինչ-որ առարկայով խփել է իր գլխին, ինքն էլ որսորդական հրացանից կրակել է նրա վրա:

Մեկնած ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խմբին քաղաքացին հաղորդում է տվել, որ ժամը 06.00-ի սահմաններում եղբոր որդին, նախկինում ունեցած կենցաղային հարցերի պատճառով, եկել է իր բնակության վայր և ինչ-որ առարկայով խփել իր գլխին՝ պատճառելով վնասվածք, ինչից հետո ինքը իր «ԻԺ-58» տեսակի 16 մմ տրամաչափի որսորդական հրացանից կրակել և մարմնական վնասվածք է պատճառել նրան:

Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքնություններ: Նախապատրաստվում են նյութեր՝ հայտնում է Ոստիկանությունը։