A
A
Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Աջակցիր «Ա1+»-ին1 ժամ 45 րոպե Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Հեռախոսազրույցից հետո Կրեմլը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է՝ Պուտինը քարոզչական արշավի տարր է անվանել Զապորոժիեի ատոմակայանի միջադեպի պատասխանատվությունը ՌԴ –ի վրա դնելը։
Նա նշել է, որ դեմ չէ ՄԱԳԱՏԷ-Ռուսաստան-Ուկրաինա ձևաչափով հանդիպմանը, բայց ոչ Չեռնոբիլում։ Պուտինը կողմ է, որ այն անցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով կամ երրորդ երկրում։
Ըստ նրա՝ Կիևը չի կատարում մարտական գործողությունների վայրերից խաղաղ բնակչության տարհանման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Նա առաջարկել է Մակրոնին ակտիվորեն աշխատել Կիևի իշխանությունների հետ՝ նրանց կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանումն ապահովելու համար։